Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Ալերգիայի զարգացման ռիսկի անսպասելի գործոն. news.am

Ալերգիայի զարգացման ռիսկի անսպասելի գործոն. news.am

Ծննդյան ամիսը մեծացնում կամ փոքրացնում է հետագայում ալերգիայի զարգացման ռիսկը, կարծում են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ աշնանը ծնվածներն ավելի հաճախ են բախվում էկզեմային:

 

Բացի այդ, աշնանը եւ ձմռանը ծնվածների մոտ ավելի բարձր է ասթմայով հիվանդանալու ռիսկը: Գիտնականներն իրենց հետազոտության համար օգտագործել են ԴՆԹ հետազոտությանը վերաբերող էպիգենետիկ տեղեկություններ, որոնք ստացվել են նույն շրջանում ծնված մարդկանց խմբից: Նրանց հետազոտությունները հրապարակվել են  Allergy ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ հատուկ էպիգենետիկ նիշերը  (հատկապես մետիլացված ԴՆԹ-ները) կապված են ծնված սեզոնի հետ: Այդ նիշերը ծննդից 18 տարի անց էլ դեռ առկա են օրգանիզմում: Հետազոտության հեղինակները կարողացել են նաեւ տվյալ էպիգենետիկ նիշերը կապել ալերգիկ հիվանդությունների հետ: Պարզվել է, որ «աշնանային» մարդկանց մոտ էկզեմայի զարգացման ռիսկը «գարնանայիններից» ավելի բարձր է:

Հետազոտողները պնդում են, որ տարվա այն եղանակը, որի ընթացքում ծնվում է մարդը, զգալի ազդեցություն է թողնում նրա  վրա` ներառյալ աճը եւ կյանքի տեւողությունը: Ստացված եզրահանգումները կարող են ինչ-որ առումով հորոսկոպ հիշեցնել, բայց, ի տարբերություն ավանդական աստղագիտության, դրա արդյունավետությունը գիտականորեն ապացուցված է: Հետազոտության ընթացքում հայտնաբերված էպիգենետիկ նիշերը կարող են նաեւ տարվա եղանակի ազդեցությամբ զարգացող այլ հիվանդությունների պոտենցիալ մեխանիզմ լինել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mybabic.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ